World News in Armenian

Ռուսաստանը Հայաստանին համարում է եղբայրական երկիր և հույս ունի, որ իրենք չեն ընտրի այն ճանապարհը, որը ժամանակին ընտրել էր Ուկրաինան․ Պեսկով

Ռուսաստանը Հայաստանին համարում է եղբայրական երկիր և հույս ունի, որ իրենք չեն ընտրի այն ճանապարհը, որը ժամանակին ընտրել էր Ուկրաինան։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Կրեմլում հարգանքով են վերաբերվում ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության ընդլայնմանը, բայց հույս ունեն, որ այն չի վնասի Մոսկվայի հետ Երևանի հարաբերությունների զարգացմանը։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մեր հույսը Հայաստանի քաղաքական իմաստությունն է։ Մենք հարգանքով ենք վերաբերվում նման փնտրտուքներին և չէինք ցանկանա, որ այդ որոնումները իրականացվեն այն կերպ, ինչպես ժամանակին արել էր Կիևի ռեժիմը, այսինքն՝ «կամ–կամ»,– սկզբունքով։ Քաղաքական տեսլականի այլընտրանքի բացակայությունն այն չէ, ինչ մենք կցանկանայինք տեսնել»,– մեկնաբանել է Պեսկովը` անդրադառնալով Հայաստանին 10 մլն եվրոյի ռազմատեխնիկական օգնություն տրամադրելու ԵՄ որոշումը։

«Հայաստանն ինքնիշխան երկիր է, ինքն է ընտրում փոխգործակցության առաջնահերթ ուղիները։ ՀՀ-ն մեր դաշնակիցն է, եղբայրական երկիր։ Մենք չէինք ցանկանա, որ նրան փնտրտուքները տանեին այն ճանապարհով, որը ժամանակին ընտրել էր Կիևի ռեժիմը»,- ասել ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

«Ռուսաստանը մտադիր է զարգացնել հարաբերությունները ՀՀ-ի հետ»,- հայտարարել է Պեսկովը։

Читайте на 123ru.net