Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ՀԵԸ «Անդրանիկ» սկաուտական բանակում ծրագրի մասնակիցներին
Հուլիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայ Երիտասարդաց Ընկերակցության (ՀԵԸ) «Անդրանիկ» սկաուտական բանակում ծրագրի մասնակիցներին՝ ուղեկցությամբ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանի։ Հանդիպմանը տիար Յակուբյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ընդգծեց, որ ՀԲԸՄ ՀԵԸ «Անդրանիկ» սկաուտական բանակում ծրագրի