World News in Armenian

Աբովյան-Ջրաբեր ճանապարհին «ԶԻԼ»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել

Այսօր՝  հուլիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 17։30-ի սահմաններում Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի Ջրաբերի վարչական տարածքում ավազով բարձված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Читайте на 123ru.net