World News in Armenian

ՌԴ Կալուգայի մարզում Մի-28 ուղղաթիռ է կործանվել․ անձնակազմը զոհվել է

Ռուսաստանի Կալուգայի մարզում պլանային թռիչքի ժամանակ Մի-28 ուղղաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով։

Գերատեսչության հաղորդմամբ՝ ուղղաթիռն ընկել է ամայի վայրում։ Ամբողջ անձնակազմը զոհվել է։

Նախնական վարկածով՝ ուղղաթիռի կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։ Վթարի վայրում աշխատում են օպերատիվ խումբը, փրկարարները և ՌԴ օդատիեզերական ուժերի հանձնաժողովը։

Ավելի վաղ Կալուգայի նահանգապետ Վլադիսլավ Շապշան հայտնել էր, որ ավիավթարը տեղի է ունեցել Ժիզդրինսկի շրջանում։

Читайте на 123ru.net