World News in Armenian

Վայոց ձորում «Land Rover»-ը կամրջից ընկել և հայտնվել է դաշտում, հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց․ վարորդը եղել է ոչ սթափ

Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 46-ամյա Արտաշես Ս․-ն իր վարծ «Land Rover» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Արտաշես Ս․-ն և նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 19-ամյա Դավիթ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված վարորդն ու ուղևորը հայր ու որդի են:



 



 

Читайте на 123ru.net