World News in Armenian

Ազգը համախմբելու լավագույն միջոցն էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է. Բայդենը կոչ է արել սատարել Հարիսին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժողովրդին ուղղված ուղերձում բացատրել է, թե ինչու է որոշել դուրս գալ նախագահական մրցապայքարից, գրում է bbc.com-ը:

«Ես հավատում եմ, որ իմ ձեռքբերումները որպես նախագահ, իմ առաջնորդությունն աշխարհում, իմ տեսլականն Ամերիկայի ապագայի վերաբերյալ արժանի են դարձնում երկրորդ ժամկետի համար առաջադրվելը: Բայց ոչինչ չի կարող խանգարել մեր ժողովրդավարությունը փրկելուն։ Սա վերաբերում է նաև անձնական հավակնություններին»,- ասել է նա։

Բայդենի խոսքով՝ վերջին շաբաթներին ինքը հասկացել է, որ պետք է միավորի երկիրը և Դեմոկրատական կուսակցությունը, և որ առաջ շարժվելու լավագույն միջոցը «էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է»:

«Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Հասարակության մեջ ժամանակ և տեղ կա երկար տարիների փորձ ունեցող մարդկանց համար: Սակայն կա նաև ժամանակ և տեղ նոր ձայների, թարմ ձայների համար, և այո՛, երիտասարդ ձայների համար: Ես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ սիրում եմ իմ երկիրը: Այս երկրին որպես նախագահ ծառայելը իմ կյանքի պատիվն է եղել»,- հավելել է նա։

Բայդենը նաև կոչ է արել ամերիկացիներին աջակցել Կամալա Հարիսին, որը մոտ ապագայում պետք է դառնա ԱՄՆ նախագահի թեկնածու։

«Ես կատարել եմ իմ ընտրությունը, հիմա ընտրությունը ձերն է», - ասել է Բայդենը։






Читайте на 123ru.net