World News in Armenian

Թուրքիայի Ազգային անվտանգության խորhրդի այսօրվա նիստում քննարկվելու է հայ-ադրբեջանական կարգավորումը, խաղաղության պայմանագիրը

Թուրքիայի Ազգային անվտանգության խորhրդի այսօրվա նիստում քննարկվելու են հայ-ադրբեջանական հարաբերությունները, խաղաղության պայմանագիրը: Այս մասին հայտնում է dailysabah.com-ը՝ մանրամասնելով, որ քննարկվելու է Հրավային Կովկասում ստեղծված իրավիճակը:

Նշվում է, որ սա լինելու է վերջին երկու ամսվա ընթացքում Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի առաջին նիստը, այն կայանալու է Անկարայում: Դրան ներկա են լինելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նրա օգնականները, նախարարները և Թուրքիայի զինված ուժերի  հրամանատարները։

Քննարկվելու են նաև Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորումը, Մերձավոր Արևելքում տիրող ճգնաժամը ու ռուս-ուկրաինական հակամարտությունը:

 

Читайте на 123ru.net