World News in Armenian

Գևորգ Բեգլարյանը՝ պարա սեղանի թենիսի առաջնության բրոնզե մեդալակիր. Եվրոպայի համալսարանական խաղեր

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի  ուսանող Գևորգ Բեգլարյանը դարձել է Եվրոպական համալսարանական խաղերի (EUG) ծրագրով անցկացվող պարա սեղանի թենիսի առաջնության բրոնզե մեդալակիր։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Նրան ուղեկցել է մարզիչ Ռիմա Բեգոյանը: Հունգարիայի Դեբրեցեն և Միշկոլց քաղաքներում ավարտված  խաղերում ՀՊՏՀ սեղանի թենիսի աղջիկների հավաքականը 16  թիմերի մրցապայքարում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Թիմի կազմում հանդես են […]

The post Գևորգ Բեգլարյանը՝ պարա սեղանի թենիսի առաջնության բրոնզե մեդալակիր. Եվրոպայի համալսարանական խաղեր first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի  ուսանող Գևորգ Բեգլարյանը դարձել է Եվրոպական համալսարանական խաղերի (EUG) ծրագրով անցկացվող պարա սեղանի թենիսի առաջնության բրոնզե մեդալակիր։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Նրան ուղեկցել է մարզիչ Ռիմա Բեգոյանը:

Հունգարիայի Դեբրեցեն և Միշկոլց քաղաքներում ավարտված  խաղերում ՀՊՏՀ սեղանի թենիսի աղջիկների հավաքականը 16  թիմերի մրցապայքարում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Թիմի կազմում հանդես են եկել Ասյա Պողոսյանը, Ռիմա Խլղաթյանը և Մանե Ղազարյանը։

Թիմի մարզիչն է ՀՀ սեղանի թենիսի ազգային հավաքականի մարզիչ, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս Մեսրոպ Ղուկասյանը։

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի խոսքով՝ թենիսիստները հանդես են բերել մարզական բարձր պատրաստականություն, կամային որակներ և պայքարել են մինչև վերջ։

Ենթախմբում, որում ընդգրկված էին Մեծ Բրիտանիայի Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցը, Թուրքիայի Ս․ Դեմիրելի համալսարանը և Ալբանիայի համալսարանը, մեր հավաքականը երեք հաղթանակ է տարել, իսկ քառորդ եզրափակչում պարտվել է մրցաշարի ապագա չեմպիոնին՝ Զագրեբի համալսարանի թիմին։ Անհատական պայքարում և զուգախաղում մեր աղջիկները սահմանափակվել են մեկական հաղթանակով։

Ավելի վաղ ՀՖԿՍՊԻ ուսանող Դավիթ Թորոսյանը բրոնզե մեդալ էր նվաճել Եվրոպական համալսարանական խաղերի (EUG) թաեքվոնդոյի մրցումներում: Թորոսյանը, հաղթելով պորտուգալացի և անգլիացի մարզիկներին, կանգնել էր պատվո հարթակի երրորդ աստիճանին:

ՀՖԿՍՊԻ շախմատի թիմը ևս դարձել էր խաղերի բրոնզե մեդալակիր: Հայաստանի թիմի կազմում հանդես են եկել գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը և Արտյոմ Մանուկյանը:

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը՝ որպես համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի անդամ, նշանակվել էր ֆուտզալի մրցումների ղեկավար:

Եվրոպական համալսարանական խաղերին մասնակցել է 36 երկրի շուրջ 5000 պատվիրակ: Մրցաշարն անցկացվել է 20 մարզաձևից:

The post Գևորգ Բեգլարյանը՝ պարա սեղանի թենիսի առաջնության բրոնզե մեդալակիր. Եվրոպայի համալսարանական խաղեր first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net