World News in Armenian

Լոռու մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «Mercedes»-ը. վերջինը բախվել է քարերին ու հայտնվել ձորակում

Երեկ՝ հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:45-ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Լուսաղբյուր գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորակում:

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում,  պարզվում է վարորդների ինքնությունը:

Читайте на 123ru.net