World News in Armenian

ԱՄՆ ՀԴԲ տնօրենը կասկածի տակ է դրել այն, Թրամփի դեմ մահափորձի ժամանակ փամփուշտը դիպել է նրա ականջին

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենը կասկածի տակ է դրել այն, որ Փենսիլվանիայում հանրահավաքի ընթացքում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իրականացված մահափորձի ժամանակ փամփուշտը դիպել է քաղաքական գործչի ականջին: Այս մասին գրում է dailymail.co.uk-ը:

Քրիստոֆեր Ռեյը Կոնգրեսում Թրամփի դեմ մահափորձի գործով լսումների ժամանակ նման անսպասելի հայտարարություն է արել:

«Ինչ վերաբերում է նախկին նախագահ Թրամփին, ապա որոշակի հարց կա, թե արդյոք դա փամփո՞ւշտ էր, թե՞ բեկոր, որը դիպել է նրա ականջին», - ասել է Ռեյը:

Հուլիսի 14-ին Թրամփի դեմ մահափորձ է կատարվել քարոզարշավի ընթացքում նրա ելույթ ժամանակ։ Հաղորդվել էր, որ կրակոցի հետևանքով նախագահի թեկնածուն վիրավորվել էր աջ ականջից։ Նրա բժիշկ Ռոնի Ջեքսոնն ասել էր, որ փամփուշտն ականջի վրա թողել է 2 սմ երկարությամբ վերք, որը կարելու կարիք չի եղել:

FBI Director Christopher Wray has cast doubt on whether Donald Trump was actually shot during the attempt on his life at a Pennsylvania political rally.

Читайте на 123ru.net