World News in Armenian

Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Յասիի մրցաշարի եզրափակիչ

Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Յասիում ընթացող WTA մրցաշարի կիսաեզրափակչում հաղթել է ֆրանսուհի Քլոե Պակեին։

Հանդիպումն ավարտվել է 6:2, 6:3 հաշվով և տևել է 1 ժամ 33 րոպե։

Ավանեսյանն իր կարիերայում առաջին անգամ դուրս եկավ WTA մրցաշարի եզրափակիչ։

Ռումինիայում անցկացվող մրցաշարի եզրափակիչում նա կխաղա ռուսաստանցի Միրա Անդրեևայի հետ:

Читайте на 123ru.net