World News in Armenian

Եկել է խաղաղության համաձայնագիր ստորագրելու ժամանակը. ԱՄՆ դեսպանատունը՝ Բոնոյի այցի մասին

ՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն Երևան կատարած այցի ընթացքում դեսպան Քրիստինա Քվինի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերը, «Ազատությանը» հայտնեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

«Այժմ եկել է ժամանակը ստորագրելու խաղաղության համաձայնագիր, որը թույլ կտա վերհանել Հարավային Կովկասի սոցիալական և տնտեսական ներուժը», - նշել է դեսպանատունը։

«Ազատության» հարցին՝ արդյոք Երևանից հետո Բոնոն կմեկնի՞ Բաքու, ԱՄՆ դեսպանատնից պատասխանել են՝ կոնկրետ տեղեկություն չունեն. - «Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Բոնոն հաճախակի է այցելում տարածաշրջան՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը խաղաղության գործընթացին և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու լավագույն ուղին»։

Երևանում գտնվող ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետն արդեն հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, նրա հետ քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ու վերջին զարգացումները: Պաշտոնյաներն, ԱԽ գրասենյակի փոխանցմամբ, անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Читайте на 123ru.net