World News in Armenian

«Բարսելոնան» իրեն արդեն մեծ տրանսֆերներ կարող է թույլ տալ․ «Բարսելոնայի» նախագահ

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է կատալոնական ակումբի ֆինանսական վիճակի մասին։

«Մեր ֆինանսական վիճակը զգալիորեն բարելավվել է։ Արդեն այսօր «Բարսելոնան» կարող է իրեն մեծ տարանսֆերներ թույլ տալ: Մոտ ապագայում ավելի մանրամասն տեղեկություններ կհայտնենք մեր ֆինանսական վիճակի մասին»,- ասել է Լապորտան մամուլի ասուլիսում։

Լա լիգայի ավարտված մրցաշրջանում «Բարսելոնան» զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը։

38 հանդիպումներում կատալոնական ակումբը վաստակել է 85 միավոր՝ 10 միավորով զիջելով Մադրիդի «Ռեալին»։ «Կապտանռնագույնները» նոր մրցաշրջանը կսկսեն օգոստոսի 17՝  «Վալենսիայի» դեմ արտագնա խաղով։

Читайте на 123ru.net