World News in Armenian

Ֆանտաստիկ նախագահ կլինի. Օբամաներն աջակցություն են հայտնել Հարիսին

ԱՄՆ նախկաին նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ ինքն ու կինը՝ նախկին առաջին տիկին Միշել Օբաման, սատարում են փոխնախագահ Քամալա Հարիսին, որը հավականում է երկրի ղեկավարի պաշտոնին: Բարաք Օբաման այս մասին հայտնել է X-ում:

«Այս շաբաթվա սկզբին ես և Միշելը զանգահարեցինք մեր ընկերոջը՝ Քամալա Հարիսին: Մենք նրան ասացինք, որ կարծում ենք՝ նա կդառնա Միացյալ Նահանգների ֆանտաստիկ նախագահ, և որ նա ունի մեր լիակատար աջակցությունը: Մեր երկրի համար այս կրիտիկական պահին մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նա հաղթի նոյեմբերին։ Հուսով ենք, որ դուք կմիանաք մեզ», - գրել է ԱՄՆ նախկին նախագահը:

Նշենք, որ նախագահական մրցապայքարից Ջո Բայդենի դուրս գալուց հետո Քամալա Հարիսը դարձել է Դեմոկրատական կուսակցության թեկնածուի գլխավոր հավակնորդը: Վերջնական որոշումը կայացվելու է օգոստոսի համագումարում:

Читайте на 123ru.net