World News in Armenian

Ալավերդի համայնքի՝ ՌԴ քաղաքացի ղեկավարը Ռուսաստանում սնանկ է ճանաչվում․ մոտ մեկ տասնյակի գույք չի հայտարարագրել. Hetq.am

Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Բաշկորտոստանի Հանրապետության արբիտրաժային դատարանը 2023թ. մայիսի 12-ին սնանկ է ճանաչել Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանին: Վերջինս չի կատարել մի շարք հարկային պարտավորություններ, ինչն էլ սնանկության հիմք է հանդիսացել։ Սնանկ, այլ կերպ ասած՝ անվճարունակ ճանաչվելու համար դատարան դիմել է հենց Դ. Ղումաշյանը: Վերջինս դատական նիստերին չի մասնակցել, դիմում է ուղարկել, որ նիստերն անցկացվեն իր բացակայությամբ՝ գրավոր փաստաթղթերի հիման վրա:

Ըստ դատարանի որոշման՝ Դավիթ Ղումաշյանն ունեցել է այգեգործության համար նախատեսված երկու հողամաս՝ 416քմ և 406քմ՝ Իգլինսկի շրջանում, 38քմ բնակարան, ինչպես նաև 141,4 քմ տարածք, 264,6քմ և 298,5 քմ ոչ բնակելի տարածքներ և 2486 քմ հողամաս։ Բացի երկու հողատարածքից, մյուս անշարժ գույքը գտնվում է Բաշկորտոստանի մայրաքաղաք Ուֆա քաղաքում: Ոչ բնակելի տարածքներից մեկն ու մեծ հողատարածքը ձեռք է բերվել հիպոթեքով: Ունեցել է նաև տրանսպորտային միջոցներ՝ 2015թ. արտադրության «Harley Davidson ON XL1200X» մակնիշի մոտոցիկլետ և  1998թ. արտադրության «GAZ 3302» մակնիշի բեռնատար ավտոմեքենա:

Ուշագրավ է, որ Դավիթ Ղումաշյանը Ռուսաստանի Դաշնությունում ունեցել է 9 միավոր գույք՝ երկու ավտոմեքենա և յոթ անշարժ գույք։ Դրանք ձեռք են բերվել 2007-2012թթ․ ընթացքում։ Անշարժ գույքից չորսն օտարվել է։ 2014թ․ օտարվել է 141․4 քմ մակերեսով տարածք, իսկ մյուս երեքն օտարվել են 2023թ․ մայիսի 18-ին՝ սնանկ ճանաչվելուց 6 օր հետո։ Մասնավորապես՝ օտարվել է 264․6քմ տարածք և 2324 քմ և 298,50 քմ մակերեսներով կառույցներ։ 

Սակայն, օտարման ենթակա գույքի ցանկում ներառվել է միայն երկու հողատարածք՝ 406 և 416 քմ մակերեսներով, ինչպես նաև 38 քմ մակերեսով բնակարանն ու երկու տրանսպորտային միջոցը։

Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում։

 

Читайте на 123ru.net