World News in Armenian

Հույս կա՞, որ այս տարի աշակերտները կվերադառնան. Փաշինյանն այցելել է Փարաքարի նոր կառուցվող դպրոց (տեսանյութ)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված եւ ընթացքի մեջ գտվնվող ծրագրերին: Այս մասին նա գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։  

«Առաջին կանգառը Փարաքարի միջնակարգ դպրոցում էր, որի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 1,979 մլրդ դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից: Նոր դպրոցը նախատեսված է 576 աշակերտի համար: Շինաշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,- ասված է գրառման մեջ, որին կից նա հրապարակել է այցից տեսանյութ:

Վարչապետին այցի ընթացքում ուղեկցում են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ու այլ պաշտոնյաներ։

Դպրոցի կառուցման աշխատանքների մասին զեկույցի հետո Փաշինյանը հետաքրքրվեց, թե հուս կա՞, որ այս տարի շինարարական աշխատանքները կավարտվեն, ինչին ԿԳՄՍ նախարարն արձագանքեց, որ առաջին կիսամյակի վերջին կամ երկրորդ կիսամյակի սկզբին հնարավոր կլինի դպրոցը շահագործման հանձնել, քանի որ գույքն էլ է արդեն գնված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Читайте на 123ru.net