World News in Armenian

Ադրբեջանը մի քանի պետությունների դրդմամբ գնում է խաղաղության պայմանագրից հրաժարման. Արամ Փոլադյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Արամ Փոլադյանը  – Պարո՛ն Փոլադյան, Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը սպառնալիք էր միայն Հայաստանի՞, թե՞ նաև այն երկրների համար, որոնք ռազմական տեխնիկա են մատակարարում Հայաստանին։ – Նախևառաջ ուզում եմ ընդգծել, որ այս հայտարարությունը փաստացի խաղաղության պայմանագրից հրաժարմանը կամ կասեցմանն ուղղված առաջին հաստատուն քայլերից մեկն է, ինչը մեզ համար առավել քան սպասելի […]

The post Ադրբեջանը մի քանի պետությունների դրդմամբ գնում է խաղաղության պայմանագրից հրաժարման. Արամ Փոլադյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Արամ Փոլադյանը 

– Պարո՛ն Փոլադյան, Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը սպառնալիք էր միայն Հայաստանի՞, թե՞ նաև այն երկրների համար, որոնք ռազմական տեխնիկա են մատակարարում Հայաստանին։

– Նախևառաջ ուզում եմ ընդգծել, որ այս հայտարարությունը փաստացի խաղաղության պայմանագրից հրաժարմանը կամ կասեցմանն ուղղված առաջին հաստատուն քայլերից մեկն է, ինչը մեզ համար առավել քան սպասելի էր, ու ինչի մասին մենք խոսում ենք արդեն մեկ տարի։ Սրանով, բնականաբար, Ադրբեջանը շարունակում է իր հակաքարոզչությունն ու հակաֆրանսիական քայլերը, որոնք իրականացվում են, օրինակ՝ Նոր Կալեդոնիայում ու մի շարք այլ վայրերում։ 

Ադրբեջանը տարածաշրջանային մի քանի պետությունների դրդմամբ փաստացի գնում է դեպի հրաժարում խաղաղության պայմանագրից, ու սա կարող ենք համարել առաջին պաշտոնական բաց տեքստը, այն էլ՝ պաշտպանության գերատեսչության կողմից, որը միտված է կասեցնել բանակցությունները։ 

Թեև Ադրբեջանն ահռելի ռազմական տեխնիկա է ձեռք բերում, սակայն բավականին անհանգստացած է Հայաստանի կողմից զինամթերքի ձեռքբերմամբ ու առկա քաղաքացիական որոշակի ռազմականացված տրամադրություններով, որոնք միտված են հետագա հնարավոր սադրանքների ժամանակ անհաջողություններ չունենալուն։ 

Ադրբեջանի ահաբեկչական վարչակարգը գուցե գիտակցում է, որ այն ռազմաքաղաքական սադրանքները, որոնք այսօր իրականացնում է ու իրականացնելու է հետագայում, ինչը փաստարկվեց ՊՆ-ի այդ հայտարարությամբ, իրենց շահերից չեն բխում, բայց Ադրբեջանի կախվածությունն այնպիսի ծավալների է հասել, որ քիչ դեպքերում է, որ Ադրբեջանը կկարողանա այլևս առաջնորդվել սեփական շահով ու կայացնել իր սուբյեկտայնությունից բխող որոշումներ։ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, անշուշտ, վերաբերում է նաև այն պետություններին՝ ի դեմս Ֆրանսիայի ու Հնդկաստանի, որոնք, այո՛, զենք են մատակարարում Հայաստանին։ 

– Տարածաշրջանային ո՞ր պետություններին նկատի ունեք, որ ասում եք՝ Ադրբեջանը նրանց դրդմամբ գնում է պայմանագրից հրաժարման։

– Սյունիքը դարձել է աշխարհաքաղաքական կոնսենսուսի հանգրվան, ինչը, բնականաբար, ձեռնտու է մեզ, բայց զուգահեռաբար՝ ի դեմս Իսրայելի ու Թուրքիայի, կան պետություններ, որոնք առնվազն շահագրգռված չեն, որպեսզի տևական խաղաղություն լինի։ Մասնավորապես պետք է խոսեմ Իսրայելի մասին, որը տարածաշրջանում մի շարք կրիտիկական խնդիրներ ունի լուծելու, օրինակ՝ Բերձորում խեղկատակություն կազմակերպել ու ասել, որ կառուցում են միջազգային օդանավակայան: Սա, բնականաբար, խոսում է այն մասին, որ Իսրայելը, մեղմ ասած, հետ չի կանգնել իր մտքից, ու այդ օդանավակայանը լինելու է, բնականաբար, ամբողջությամբ ռազմականացված ու ուղղված առաջին հերթին ոչ թե Հայաստանի, այլ հենց Իրանի դեմ։ Նպատակներից չհրաժարվելու մասով՝ նույնը կարելի է ասել նաև Թուրքիայի մասին, իսկ նրա նպատակները բոլորս շատ լավ գիտենք։

– Պարո՛ն Փոլադյան, որքա՞ն եք գնահատում հնարավոր ռազմական գործողությունների հավանականությունը։

– Ես ավելի հավանական եմ համարում տեղային գործողությունները, ոչ լայնածավալ։ Այսօր Ադրբեջանը սարսափելի շատ զենք ու զինամթերք է ներկրում, բայց զուգահեռաբար էլ, մինչև COP29-ը, գրեթե բացառում եմ որևէ լուրջ գործողության իրականացում, դրանից հետո հնարավոր են լոկալ գործողություններ։

Լայնածավալ գործողությունների հավանականությունը թեև քիչ է՝ ելնելով միջազգային ճնշումից, բայց, այնուամենայնիվ, կա, բայց ես մնում եմ իմ հաստատուն կարծիքին, որ առաջիկա ժամանակահատվածում առավել հավանական են տեղային ռազմական գործողություններ Ադրբեջանի ահաբեկչական վարչակարգի կողմից։ 

– Իսկ Հայաստանը պե՞տք է ընդունի COP29-ին մասնակցելու ադրբեջանական կողմի հրավերը, թե՞ ոչ։

– Այն ամենի մասին, որ խոսեցինք, բնականաբար, տանում են բացասական կետի։ COP-ն ինքնին չափազանց կարևոր միջազգային միջոցառում է, որին մասնակցությունը անհրաժեշտ է պետության համար, բայց, զուգահեռաբար, եթե մի պետություն պետական մակարդակով սպառնում է քեզ ոչնչացնել ու սկսում է միջամտել քո ներքին գործերին, այս պարագայում չեմ կարծում, թե մասնակցությունը ճիշտ կլինի։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Ադրբեջանը մի քանի պետությունների դրդմամբ գնում է խաղաղության պայմանագրից հրաժարման. Արամ Փոլադյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net