World News in Armenian

Երեխաների հանդեպ նման վարքը անթույլատրելի է . Բաքոյանը՝ մանկապարտեզում տեղի ունեցածի մասին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը իր էջում գրել է.

«Դատապարտելի է բռնությունն ընդհանրապես, իսկ երեխաների հանդեպ նման վարքը անթույլատրելի է և հետևողական ենք լինելու նման վարքով մարդիկ որևէ կերպ հնարավորություն չունենան այն տարածքներում հայտնվել, որտեղ մեր երեխաների մեր ապագայի դաստիարակությունն է կերտվում:


Մեր ունեցած տեղեկություններով այս պահին մանկապարտեզի տվյալ աշխատակիցը ձերբակալված է:


Հորդորում ենք պատկան մարմիններին բացառել նման դեպքերի կրկնությունը:
Հետամուտ ենք լինելու Փոքր Վեդիի մանկապարտեզում տեղի ունեցած դեպքի ուսումնասիրման ողջ ընթացքին»։

The post Երեխաների հանդեպ նման վարքը անթույլատրելի է . Բաքոյանը՝ մանկապարտեզում տեղի ունեցածի մասին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net