World News in Armenian

Շաբլոն հաշվետվություններ` Փաշինյանի համար. միայն փաստաթղթերի ամսաթվերն են փոխվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նախարարի կողմից վարչապետին ներկայացվող սույն 3 հաշվետվությունը նկարագրում է կառավարության աշխատանքային իրավիճակը։

Այսպես` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զարմանալի զուգադիպությամբ և՛ Մյունխենում, և՛ Թբիլիսիում, և՛ պրոադրբեջանական Բուդապեշտում տարբեր գործուղումների ժամանակ գործընկերներից ստացել է բառացիորեն նույն առաջարկը` «Ամրապնդել կողմերի փոխգործակցությունն ու կապերը»։

Ամենայն հավանականությամբ, Ավանեսյանը համոզված է, որ իր հաշվետվությունը ոչ ոք չի կարդում, հետևաբար, ուղղակի փաստաթղթերի ամսաթվերը փոխելով` կատարում է իր այս պարտականությունը. իսկ իրականում այդ այցերի համար երբեմն ահռելի գումարներ են ծախսվում, սակայն դրանց արդյունավետությունը հավասար է զրոյի»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Читайте на 123ru.net