World News in Armenian

2012թ․-ից 2022-ը ծնելիության տարիքային գործակիցը. Վիճակագրական կոմիտեն տվյալներ է ներկայացրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացնում է 2012 թվականից 2022 թվականները ծնելիության տարիքային գործակիցը։

Այսպիսով՝ 2022 թվականին մայրերի միջին տարիքը երեխայի ծննդյան ժամանակ եղել է 28.7-ը, առաջին երեխայի ծննդյան ժամանակ՝ 25.9 տարիքը՝ 2021 թվականի համապատասխանաբար 28.4 և 25.7 տարիքների համեմատ։

Ըստ ծննդի հաջորդականության՝ երրորդ և բարձր կարգի ծնունդները 2022 թվականին կազմել են հանրապետության կենդանի ծնունդների ընդհանուր թվաքանակի 32.9%-ը և նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 1.7 %-ային կետով»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Читайте на 123ru.net