World News in Armenian

Ագրարային համալսարանն արդեն 7 ամիս է՝ ռեկտոր չունի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի ազգային ագրարային համալսարանն արդեն 7 ամիս է ռեկտոր չունի: 2023թ. դեկտեմբերի 25-ից` նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո ռեկտորի պարտականությունները կատարում է ուսումնական աշխատանքերի գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը:

Սակայն ՀՀ օրենսդրության համաձայն պաշտոնակատարի, փոխարինողի պաշտոնավարման ժամկետը չպետք է գերազանցի 6 ամիսը: Եւ չնայած իրավական այս նորմը Հայաստանում վերջին տարիներին բազմիցս ոտնահարվել է, սակայն փաստ է, որ արդեն մեկ ամիս է բուհի ղեկավարումն իրականացվում է առանց իրավական հիմքերի: Ինչը ցանկությն դեպքում կարող է նաեւ իրավական հետեւանքներ առաջացնել»:

Մանրամասները՝ այստեղ։

Читайте на 123ru.net