World News in Armenian

Փարիզ-2024. լողորդ Վարսենիկ Մանուչարյանը չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը

Լողորդ Վարսենիկ Մանուչարյանն ՕԽ-2024-ի ազատ ոճի լողի որակավորման փուլում 100 մետր տարածության մարզումային պայքարում 1:01.24 արդյունք է գրանցել։ 

Մանուչարյանը զբաղեցրել 3-րդ տեղն առաջին մրցահերթում։

Չորս մրցահերթերից հետո Մանուչարյանը որակավորման փուլում 26-րդն է։ Կիսաեզրափակիչ են դուրս գալիս լավագույն 16 լողորդները։ Լավագույն արդյունքը որակավորման փուլում գրանցել է Յուֆեն Ժանը Չինաստանից։

Նշենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից լողի մրցաշարին կմասնակցի նաև Արթուր Բարսեղյանը: Նա հուլիսի 30-ին ուժերը կչափի 100 մետր ազատ ոճում:

Հիշեցնենք, որ ՕԽ-ում այսօր մենք ունենք ևս երեք ներկայացուցիչ․

Էլմիրա Կարապետյան — հրաձգության որակավորման փուլ։ Մեկնարկը՝ 14:30

Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան — մարմնամարզության հենացատկի և օղակների վարժությունների որակավորման փուլ: Արթուրը հանդես կգա հենացատկի վարժությունում, Վահագնը՝ օղակներում: Մեկնարկը՝ 17:30

Читайте на 123ru.net