World News in Armenian

Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի մասնակից «BMW X3»-ում թմրանյութ է հայտնաբերվել, վարորդը հատել է Հայաստան-Վրաստան սահմանը

Հուլիսի 26-ին Շիրակի մարզում ողբերգական ավտովթարի մասնակից «BMW X3» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանը Գյումրի ԲԿ տեղափոխվելու ճանապարհին փախուստի է դիմել, հատել ՀՀ սահմանը և անցել Վրաստան, գրում է shamshyan.com-ը

Վերոնշյալ ավտոմեքենայում հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված:

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ավտոմեքենայից հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող նյութ:

«Նախնական տվյալներով պարզվել է, որ այն օգտագործման նպատակով պատկանում է այդ պահին մեքենայում գտնվող ուղևորին։ Այդ մասով առանձին հաղորդում է ստացվել ոստիկանությունից և առանձին քրեական վարույթ է նախաձեռնվել։ Հայտնաբերված նյութի բնույթը և չափաքանակը պարզելու նպատակով նշանակված է փորձաքննություն»,- ասաց Աբրահամյանը:

ՀՀ ոստիկանությունից Tert.am-ին տեղեկացրին, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները «BMW X3» վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ հուլիսի 26-ին Շիրակի մարզում բախվել են «BMW X3»-ն ու «Honda Fit»-ը։ Վթարի հետևանքով երիտասարդ ամուսինները և նրանց 7-ամյա որդին մահացել են։

Читайте на 123ru.net