World News in Armenian

Արտակարգ դեպք՝ Երևանում․ 3 քաղաքացի անհայտ անձի կողմից սուր կտրող առարկայով ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին են զանգահարել «Շենգավիթ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «կրծքավանդակի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժoգնության է դիմել մի քաղաքացի։ Րոպեներ անց կրկին նշված բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել և հայտնել են, որ «որովայնի ստորին կեսի կտրած-ծակած վերք» և «որովայնի ձախ կեսի շրջանի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել ևս 2 քաղաքացի։

Читайте на 123ru.net