World News in Armenian

Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արա Սադոյանը

Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվել է Արա Ալֆրեդի Սադոյանը:

Այս մասին հաղորդում է կազմակերպության ֆեյսբուքյան էջը։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վստահության համար: Պարտավորեցնող է ձեր կողմից ինձ ցուցաբերված վստահության քվեն ստանալը: Առանձնահատուկ շնորհակալություն պարոն Սահակյանին անցնող տարիներին կատարած աշխատանքի համար:

Մեծ ծավալի աշխատանք ունենք կատարելու և վստահեցնում եմ, որ նվիրված աշխատանքի դեպքում մենք անլուծելի խնդիրներ չենք ունենա: Ես կներդնեմ իմ աշխատանքային փորձառության առավելագույն ջանքը մարզաձևի զարգացման, հանրայնացման և միջազգային հարթակներում արժանի ներկայանալու համար:

Չեմ կասկածում, որ ֆեդերացիայի և սպորտաձևի նվիրյալների և ողջ թիմի հետ միասին, մենք կհասնենք մեծ հաջողությունների թե ենթակառուցվածքների զարգացման և թե մարզական արդյունքների առումով: Եվս մեկ անգամ շնորհակալություն վստահության համար»,- նշել է Արա Սադոյանն ընտրվելուց հետո։

Նա հաջողություն է մաղթել Փարիզի օլիմպիական խաղերին մասնակցող հայ մարզիկներին:

Читайте на 123ru.net