World News in Armenian

Փարիզում Էլմիրա Կարապետյանին ընդամենը մեկ նիշ չբավարարեց եզրափակիչ մտնելու համար

Հայաստանի օլիմպիական հավաքականի երկրորդ անդամը Փարիզում այսօր չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը: Օդամղիչ ատրճանակ 10 մետր մրցաձեւում Էլմիրա Կարապետյանը խոցեց 576 նիշ եւ 44 մասնակիցների մրցակցությունում զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը: Էլմիրան ընդամենը մեկ նիշ զիջեց Չինաստանի ներկայացուցիչ Ցզյան Ռանսինին եւ տեղ չգտավ եզրափակիչ անցած լավագույն ութնյակում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Читайте на 123ru.net