World News in Armenian

Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը մեկնարկեցին օլիմպիական խաղերում

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարներ Արթուր Դավթյանը եւ Վահագն Դավթյանը Փարիզում մեկնարկեցին ամառային 33-րդ  օլիմպիական խաղերի որակավորման փուլում: Արթուրը հենացատկում վաստակեց 14.733, Վահագնը, որ հանդես եկավ օղակներում՝ 14.666 միավոր: Իսկ թե դա բավարա՞ր կլինի եզրափակիչ անցնելու համար, պարզ կդառնա ավելի ուշ, երբ իրենց մրցելույթները կավարտեն որակավորման փուլի վերջին մասնակիցները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Читайте на 123ru.net