World News in Armenian

ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը հաստատել է Հայաստանին առնվազն 65 միլիոն դոլար հատկացնելու օրինագիծը

ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովն այս շաբաթ հավանություն է տվել 2025 ֆինանսական տարվա Արտաքին գործառնությունների օրինագծին, որը Հայաստանին տրամադրում է «առնվազն 65 միլիոն դոլար՝ շարունակելու բարեփոխումների իր ջանքերը և եվրաատլանտյան ինտեգրումը»։

Այս մասին հայտնում է Լուրերը։

Մայիսի 3-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 66 անդամ նույն պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ էին արել 200 միլիոն դոլար հատկացնել արցախցի փախստականներին, ընդլայնել ԱՄՆ ռազմական օգնությունը Հայաստանին, ամբողջապես դադարեցնել ռազմական և անվտանգային աջակցությունն Ադրբեջանին և ուսումնասիրել Ադրբեջանի ռազմական հանցագործների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը։

 


 

Читайте на 123ru.net