World News in Armenian

Փարիզ-2024․ Նադալը և Ալկարասը հաղթանակով են մեկնարկել

Իսպանացի թենիսիստներ Կառլոս Ալկարասը և Ռաֆայել Նադալը հաղթել են Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի առաջին շրջանի զուգախաղում։

«Մեծ սաղավարտի» բազմակի հաղթողները  1 ժամ 49 րոպե տևած պայքարում 7:6 (7:4), 6:4 հաշվով հաղթեցին արգենտինացի Անդրես Մոլտենի-Մաքսիմո Գոնսալես զույգին:

Նշենք, որ իսպանացիները երկրորդ փուլում կհանդիպեն հոլանդական Տալոն Գրիկսպոր-Ուեսլի Կոլխոֆ և հունգարական Մարտոն Ֆուչովիչ-Ֆաբիան Մարոժան դիմակայության զույգի հաղթողի հետ։

 

Читайте на 123ru.net