World News in Armenian

«Նոայի» ռեկորդային հաղթանակը մեր նվիրված ու անդադար աշխատանքի առաջին պտուղն է միայն, ակումբն ունի մեծագույն նպատակներ. Վարդգես Վարդանյան

«Նոայի» այս ռեկորդային հաղթանակը մեր նվիրված ու անդադար աշխատանքի առաջին պտուղն է միայն:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահ, գործարար Վարդգես Վարդանյանն՝ անդրադառնալով «Նոա» ֆուտբոլային ակումբի՝ Կոնֆերենցիաների լիգայում խոշոր հաշվով տարած հաղթանակին:

««Նոա» ֆուտբոլային ակումբն ունի մեծագույն նպատակներ ու երազանքներ։ Մենք հայկական ֆուտբոլի սիրահարներին և երկրպագուներին պետք է նվիրենք հպարտության ու հաղթանակի բազմաթիվ պահեր»,- գրել Վարդանյանը:

Վարդգես Վարդանյանը նշել է նաև՝ հավատում է, որ հայկական ֆուտբոլում լավագույնը դեռ առջևում է. «Դրա համար մենք առանց մեկ վայրկյան մտածելու՝ աշխատելու ենք, արարելու ենք, տաղանդներ ենք փնտրելու և զարգացնելու ու ջանք չենք խնայելու՝ հանուն հայկական ֆուտբոլի։

Սա գերազանցության ճանապարհի սկիզբն է:

Առա՜ջ, Նոա, առա՜ջ»:

Նշենք, որ Կոնֆերենցիաների լիգայում «Նոա» ֆուտբոլային ակումբը հաղթանակ է տարել՝ խփելով 7 գոլ:

Ստորև ներկայացնում ենք տեսանյութ խաղից:

Читайте на 123ru.net