World News in Armenian

Սենա գետում եռամարտիկների լողալը չեղյալ է հայտարարվել ջրի վատ որակի պատճառով

Օլիմպիադա-2024-ում եռամարտիկների առաջին մարզումային լողը չեղարկվել է Սենայի ջրի վատ որակի պատճառով։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Կազմկոմիտեն նշում է, որ ջրի որակը վատացել է վերջին մի քանի օրերին տեղացած անձրևների պատճառով:

Կազմակերպիչները վստահ են, որ եռամարտի մրցումները կանցկացվեն ըստ պլանի հուլիսի 30-ին և 31-ին:

Հուլիսին ավելի վաղ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն լողացել էր Սենայում ՝ ապացուցելու համար, որ մայրաքաղաքի գետում անվտանգ է մրցումներ անցկացնել:

 

Читайте на 123ru.net