World News in Armenian

Չինաստանը գործարկել է երկրաշարժերի վաղ ծանուցման ազգային համակարգ

Չինաստանը գործարկել է երկրաշարժերի վաղ ծանուցման ազգային համակարգ: Երկիրը նախագծի վրա աշխատել է հինգ տարի, իսկ այժմ այն սկսել է աշխատել ամբողջ երկրում, հայտնում է eadaily.com-ը։

Այսուհետ Չինաստանի բնակիչները երկրաշարժի մասին ծանուցում կստանան առաջին ցնցումներից ընդամենը վայրկյաններ անց։

Համակարգը վերլուծում է սկզբնական, քիչ կործանարար սեյսմիկ ալիքները՝ արագ գնահատելու երկրաշարժի հիմնական պարամետրերը և կանխատեսելու դրա ազդեցությունը շրջակա տարածքների վրա: Այնուհետև այն ահազանգում է: Խիտ բնակեցված և սեյսմավտանգ վայրերում մարդիկ ծանուցում կստանան երկրաշարժի սկսվելուց ընդամենը յոթ վայրկյան հետո, իսկ ընդհանուր նախազգուշացման վայրերում՝ 10-30 վայրկյան հետո:

Читайте на 123ru.net