World News in Armenian

Մասիսում գերեզմանների ճանապարհին բախվել են Nissan X-Trail-ն ու Mercedes-ը․ կա վիրավոր (լուսանկարներ)

Հուլիսի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։40-ի սահմանում Մասիս քաղաքի գերեզմանների հարևանությամբ բախվել են Nissan X-Trail և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել է հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, պարեկները։

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղ էլ պարզվելու է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Читайте на 123ru.net