World News in Armenian

Ֆրանսիայի գնացքներից մեկում Կատարի էմիրի բարեկամուհուց գողացել են Hermès-ի 11 շքեղ պայուսակ. Le Parisien

Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի բարեկամուհուն կողոպտել են Ֆրանսիայում. նրա անձնական ուղեբեռից գողացվել է լյուքս դասի Hermès նորաձևության տան 11 պայուսակ: Դեպքը տեղի է ունեցել Նիցցա-Փարիզ արագընթաց գնացքում: Այս մասին հուլիսի 28-ին հայտնել է Le Parisien-ը՝ ոստիկանական աղբյուրին հղումով։

«Կատարի էմիրի բարեկամուհին իր ծառայողի ուղեկցությամբ հուլիսի 27-ին արագընթաց գնացք է նստել Կաննի կայարանում: Նիցցայից եկող գնացքը պետք է հասներ Փարիզ։ Ժամը 12:00-ից 13:40-ն ընկած ժամանակահատվածում նա նկատել է, որ գողացել են Hermès ապրանքանիշի 11 շքեղ պայուսակ»,- գրում է թերթը։

Ֆրանսիական հրատարակության տվյալներով՝ դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։ Այս պահին պայուսակները և դրանք գողացողները չեն հայտնաբերվել։


Читайте на 123ru.net