World News in Armenian

Կյшնքից հեռшցել է Հունաստանի և Դանիայի արքայազնը (լուսանկարներ)

Աթենքի հիվանդանոցներից մեկում կյանքից հեռացել է Հունաստանի և Դանիայի արքայազն Միխայիլը. նա 85 տարեկան էր, հայտնում է ekathimerini.com-ը:

Նա Գեորգիոս I թագավորի միակ ողջ մնացած թոռն էր։ Նրա հայրը՝ արքայազն Կոնստանտինը, թագավորի հինգերորդ որդին էր, իսկ մայրը՝ Ֆրանսուա դ'Օռլեանը, Բուրբոնների տոհմից էր։ Արքայազնը կորցրել էր հորը, երբ ընդամենը մեկ տարեկան էր: Նա մեծացել է Մարոկկոյում և Իսպանիայում, իսկ ավելի ուշ սովորել է Ֆրանսիայում:

Արքայազն Միխայիլը Հունաստանի թագավորական ընտանիքի միակ անդամն էր, որը չէր լքել Հունաստանը 1967 թվականի դեկտեմբերի հակահեղաշրջումից հետո: Նա նաև Հունաստանի թագավորական ընտանիքի միակ անդամն էր, որն ուներ Հունաստանի քաղաքացիություն։

Արքայազնը որպես գրող միջազգային ճանաչման է հասել տասնյակ բեսթսելեր գործերով՝ իր պատմական գիտելիքները համադրելով գրական պատմվածքի հետ։ Նրա կարիերան սկսվել է 1970 թվականին, նա կենտրոնացել է պատմական թեմաների վրա և ընդգրկել է հսկայական շրջանակ՝ Հունաստանից, Օսմանյան կայսրությունից մինչև  ռուսական ցարներ: Նա ստեղծագործում էր Միշել դե Գրես կեղծանունով։

Prince Michael of Greece has died at the age of 85, his family announced on SundayPrince Michael of Greece pictured with his wife Marina Karella at Saint-Louis-de-Invalides Cathedral in Paris for the wedding of Prince Napoleon and Countess Arco-Zunneberg in October 2019Prince Michael pictured at the age of 25 with his wife Marina Karella at her home in Athens in February 1965Marina and Prince Michael after their wedding ceremony in February 1965Prince Michael of Greece and Denmark at his home in Patmos island in July 2013Prince Michael of Greece signs copies of his autobiography at Librairie Galignani in Paris in November 2023

Читайте на 123ru.net