World News in Armenian

«Արմեդ» համակարգը չի գործելու մինչև հուլիսի 30-ը

«Արմեդ» առողջապահության ազգային օպերատորից հայտնում են, որ տեխնիկական աշխատանքներ իրականացնելու պատճառով «Արմեդ» համակարգը չի գործելու մինչև հուլիսի 30-ը` ժամը 09:00-ն, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Նշվում է, որ անհետաձգելի բուժօգնության տրամադրման համար որևէ խոչընդոտ չի լինի:

«Նախապես հերթագրված  հետազոտությունները և հիվանդանոցային բուժումը կտրամադրվեն նույնպես պլանային կարգով` առանց խոչընդոտի:

Հիշեցնում ենք` բուժհաստատություն դիմելիս ունենալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը` անձնագիր, ՀԾՀ, սոցիալական կարգավիճակը հաստատող փաստաթղթեր:

Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասվում է հաղորդագրությունում:

Читайте на 123ru.net