World News in Armenian

Աղբատարների վարորդների խնդիր ունենք, դրա համար նախատեսվածից քիչ են դուրս գալիս երթուղի. Սաշա Կատավալյան

Աղբահանության աշխատանքներն իրականացվել են երկու հերթափոխով. ցերեկային հերթափոխի ընթացքում շահագործվել է 40, գիշերային հերթափոխի ընթացքում՝ 37 տեխնիկա: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին ասաց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատավալյանը:

«Փողոցների մաքրությունն իրականացվել է 17 ջրցան, 6 փոշեկուլ մեքենաներով: Մայրաքաղաքի փողոցների մաքրությունը վեցօրյա գրաֆիկով երկու հերթափոխով իրականցնում են 289 սանմաքրման աշխատակից, որը կազմում է 328 գրանցված աշխատակիցների 89 տոկոսը»,- ասաց նա:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ արդյոք նոր ձեռքբերված տեխնիկան արդեն անցել է աշխատանքի, ապա ավելացրեց. «Դուք ունե՞ք վարորդների խնդիր որոշ քանակով, այսինքն ունե՞ք թափուր տեղեր վարորդների համար»:

Կատվալյանն էլ պատասխանեց, որ այո, ունենք վարորդների թափուր հաստիքներ 280 հազար դրամ մաքուր աշխատավարձով:

«Գիշերային և ցերեկային հերթափոխով վարորդների կարիք ունենք, զուտ այդ պատճառով է որ նախատեսվածից քիչ են աղբատար մեքենաները դուրս գալիս երթուղի»,- ասաց նա:

Читайте на 123ru.net