«Կանգնեցնում եմ յուրաքանչյուր հայ մարզիկի և հաջողություն մաղթում». Ալեքսիս Օհանյան
Ամերիկահայ գործարարը Ալեքսիս Օհանյանը «X»-ի իր միկրոբլոգում Փարիզից լուսանկար է հրապարակել օլիմպիական խաղերի մասնակիցներ Դավիթ Չալոյանի (բռնցքամարտիկ) և Երվանդ Մկրտչյանի (թեթևատլետ) հետ: «Ես այստեղ եմ. կանգնեցնում եմ յուրաքանչյուր հայ մարզիկի, որին գտնում եմ, և հաջողություն մաղթում»,- գրել է նա: