Վառելիքի, օդի ու թթվածնի պատերազմը. Հայաստանի անտառ տարածությունները
«Բա ի՜նչ անեմ, ձմռան ցրտից պաշտպանվելու համար ուրիշ տարբերակ կա՞»։ Այսպես սկսվեց մեր խոսակցությունը Տավուշի մարզի բնակիչ Վաչե պապի հետ։ Հոկտեմբերի կեսերից սկսած բնակարանը տաքացնելու խնդիր է առաջանում, միեւնույն ժամանակ պետության կողմից սահմանված տարեկան վառելիքի քանակությունը մի քանի անգամ ավելի պակաս է, քան անհրաժեշտությունը կա։ Երկրի կանաչ շնչուղիները Հայաստանի Հանրապետությունում 90-ականներից սկսած անտառահատումների քանակությունը աճել