Գագիկ Ծառուկյանը ՄՕԿ նախագահին և միջազգային օլիմպիական շարժման գործընկերներին կոչ է արել ջանքեր գործադրել՝ ազատելու Բաքվում ապօրինաբար պահվող հայերին
Ես կոչ եմ անում՝ գործադրել Ձեր խաղաղ դիվանագիտական խողովակները և Ձեր հեղինակությունը՝ Փարիզի Օլիմպիական խաղերի շրջանում, որպես երկարատև և աներկբա խաղաղության հաստատման ժեստ՝ Բաքվի բանտերից ազատ արձակելու կամայականորեն պահվող ՀՀ քաղաքացիներին և այդպիսով խորացնելու վստահությունը՝ մեր տարածաշրջանում խաղաղության հեռանկարի հանդեպ։