World News in Armenian

ՕԽ-2024․ Չինաստանը նվաճեց հինգերորդ ոսկին և մեդալային հաշվարկում դարձավ միանձնյա առաջատար

Փարիզում ընթացող 2024 թվականի Օլիմպիական խաղերի հրաձգության 10 մետր օդամղիչ հրացանով մարզաձևում չինացի մարզիկ Շենգ Լիհաոն ոսկե մեդալ է նվաճել՝ սահմանելով օլիմպիական ռեկորդ (252,2 միավոր)։ Արծաթե մեդալկիր է դարձել շվեդ մարզիկ Վիկտոր Լինդգրենը (251,4 միավոր)։ Բրոնզե մեդալը բաժին է հասել Խորվաթիայի ներկայացուցիչ Միրան Մարիչիչին (230,0 միավոր):

Չինաստանի հավաքականն արդեն ունի հինգ ոսկե մեդալ Փարիզի Օլիմպիական խաղերում, որոնցից երեքը՝ հրաձգությունում։

Նշենք, որ Լինդգրենը երրորդ մեդալը նվաճեց Շվեդիայի հավաքականի համար: Մարիչիչը Խորվաթիայի հավաքականին առաջին մեդալը բերեց 2024 թվականի խաղերում։

 
 

Читайте на 123ru.net