World News in Armenian

Գորիսում 20-ամյա երիտասարդը վեճի ժամանակ գազային ատրճանակից 4 կրակոց է արձակել

Գորիսում վեճի ժամանակ 20-ամյա երիտասարդը գազային ատրճանակից 4 կրակոց է արձակել: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Հուլիսի 25-ի կեսգիշերին ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Գորիսում մի խումբ քաղաքացիներ վիճաբանել են, այնուհետև անհայտ մակնիշի մեքենայի սրահից 4-5 կրակոց է արձակվել օդ: 

Վիճաբանությունը տեղի է ունեցել Բակունցի փողոցում, որի ընթացքում էլ անհայտ անձը գազային ատրճանակից 4 կրակոց է արձակել: Դեպքի վայրում հայտնաբերվել է գազային ատրճանակի պարկուճ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել:
Հետագա միջոցառումներով պարզվել է վիճաբանության մասնակիցների և գազային ատրճանակից կրակողի ինքնությունը:
Բացատրական աշխատանքի արդյունքում Գորիսի բնակիչ 20-ամյա երիտասարդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին, ներկայացրել հանցագործության գործիք ատրճանակը և տվել խոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է:

Читайте на 123ru.net