World News in Armenian

Կիմ Չեն Ընի դուստրը հոր հավանական իրավահաջորդն է. հարավկորեական հետախուզություն

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի դուստրը՝ Չժու Էն, պատրաստվում է փոխարինել հորը հանրապետության ղեկավարի պաշտոնում, հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով հարավկորեական հետախուզությանը։

Ըստ հետախուզության՝ իր ծանր քաշի պատճառով Հյուսիսային Կորեայի առաջնորդն առողջական խնդիրներ ունի։ Հարավային Կորեայի իշխանություններն ասում են, որ Կիմ Չեն Ընը կշռում է 140 կգ և չափազանց գեր է,  ինչը նրան ներառում է սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկի խմբում:

Հարավային Կորեայի ազգային հետախուզության ծառայության զեկույցի համաձայն՝ Հյուսիսային Կորեայի իշխանություններն ակնարկում են, որ Չժու Էն կլինի հոր հավանական ժառանգորդը և կարգավորում են նրա շփումների հաճախականությունը արտաքին աշխարհի հետ, ինչպես նաև նրա ոչ հրապարակային գործունեությանը։

Միաժամանակ հետախուզությունը չի բացառում, որ ԿԺԴՀ-ի ղեկավարի իրավահաջորդը կարող է փոխվել։

Չժու Էն սկսել է կանոնավոր կերպով հայտնվել հոր հետ հանդիսավոր և ռազմական միջոցառումներին 2022 թվականի նոյեմբերից: Կորեայի Հանրապետության միավորման նախարարությունը դեռ մարտին հայտնել էր, որ Կիմ Չեն Ընը որպես իր իրավահաջորդ ընտրել է դստերը։ 

Читайте на 123ru.net