World News in Armenian

ՕԽ-2024․ Ջոկովիչը-Նադալ 60-րդ հոբելայանական խաղում Ջոկովիչը հաղթեց

«Մեծ սաղավարտի» 24-ակի հաղթող սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Փարիզում ընթացող 2024 թվականի Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի երկրորդ շրջանի խաղում վստահորեն հաղթեց «Մեծ սաղավարտի» 22-ակի չեմպիոն իսպանացի Ռաֆայել Նադալին:

Հանդիպումը տևեց է 1 ժամ 44 րոպե Ջոկովիչը հաղթեց երկու սեթում՝ 6:1, 6:4 հաշվով։ Նովակ Ջոկովիչն ու Ռաֆայել Նադալն անցկացրեցին իրենց 60-րդ հոբելյանական հանդիպումը։ Սա տղամարդկանց թենիսի ռեկորդային մրցախաղն է ողջ Բաց դարաշրջանում։ Սերբ թենիսիստն ամրապնդեց իր առավելությունը դեմ առ դեմ հանդիպումներում՝ 31-29։

Նշենք, որ 2024 թվականի Օլիմպիական խաղերի 1/8-րդ եզրափակիչում Նովակ Ջոկովիչը կխաղա Դոմինիկ Կյոպֆեր (Գերմանիա) - Մատեո Առնալդի (Իտալիա) զույգի հաղթողի հետ։

Читайте на 123ru.net