World News in Armenian

Աջակցում եմ Հայաստանի թիմին, առաջ Հայաստան․ լավ թիմ է․ Ալեքսիս Օհանյան

Ամերիկահայ գործարար, ակտիվիստ և ներդրող Ալեքսիս Օհանյանն իր պաշտոնական թվիթերյան էջում լուսանկար է հրապարակել Դավիթ Չալոյանի և Երվանդ Մկրտչյանի հետ համատեղ և կից գրել

«Ես այստեղ եմ. կանգնեցնում եմ ինձ հանդիպած յուրաքանչյուր հայ մարզիկի և հաջողություն մաղթում»:

Նա իր աջակցությունն է հայտնել հայ օլիմպիականներին, Հայաստանի թիմին:

 «Ես այժմ հայ օլիմպիականների հետ եմ։ Աջակցում եմ Հայաստանի թիմին, առաջ Հայաստան, մեծ սեր: Այո, լավ թիմ է: Լավ մնացեք, մեզ մի թերագնահատեք»,- ասում է Ալեքսիս Օհանյանը:

Հուլիսի 29-ին Դավիթ Չալոյանը կսկսի պայքարը Օլիմպիական խաղերում: Նրա առաջին մրցակիցը որակավորման փուլում կլինի անգլիացի Դելիշուս Օրին:

Աշխարհի փոխչեմպիոնի մասնակցությամբ մենամարտի մեկնարկը նախատեսված է Երեւանի ժամանակով 23:36-ին:

Читайте на 123ru.net