World News in Armenian

Պայթյուն է որոտացել Գերմանիայի Լյուդվիգսհաֆեն քաղաքում գտնվող քիմիական գործարանում. կա 14 տուժած

Պայթյուն է որոտացել Գերմանիայի Լյուդվիգսհաֆեն քաղաքի խոշորագույն քիմիական գործարանում, որը պատկանում է BASF ընկերությանը։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերմանական Bild պարբերականին։

Bild-ը տեղեկացրել է, որ պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որը հետագայում մարվել է։

«Միջադեպի հետևանքով 14 աշխատակիցներ ստացել են թեթև վնասվածքներ և որպես նախազգուշական միջոց՝ տեղափոխվել գործարանի պոլիկլինիկա», - հայտնում է պարբերականը:

Քաղաքային իշխանություններն ու հրշեջները վտանգի մասին նախազգուշացումներ են հրապարակել՝ կապված այրման նյութերն օդ արտանետվելու հետ։

Միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն:

Читайте на 123ru.net