World News in Armenian

Ես շատ գոհ եմ իմ ցուցադրած խաղից․ Ջոկովիչը՝ Նադալի հետ խաղի մասին

«Մեծ սաղավարտի» 24-ակի չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը մեկնաբանել է 2024 թվականի Փարիզում (Ֆրանսիա) Օլիմպիական Խաղերի երկրորդ շրջանում իսպանացի Ռաֆայել Նադալի նկատմամբ տարած հաղթանակը․

«Շատ բարդ հանդիպում էր։ Ես լավ կատարեցի վերջին երկու մատուցումները, բայց դա շատ… շատ լարված հանդիպում էր, հատկապես երկրորդ սեթում, ես շատ գոհ եմ իմ ցուցադրած խաղից»,- ասել է Ջոկովիչը հետխաղյա հարցազրույցում:

«2006 թվականին մենք չէինք կարող պատկերացնել, որ 20 տարի անց Օլիմպիական խաղերի շրջանակում կրկին կխաղանք նույն մարզադաշտում։ Կարծում եմ՝ մենք պետք է գնահատենք այս հանդիպումը։

Մեր այսօրվա հանդիպումը բոլոր կողմերից մեծ ուշադրություն գրավեց։ Դա լավ է բոլորի համար: Ի դժբախտություն նրա (Նադալի), այսօր նա իր լավագույն մարզավիճակում չէր, բայց միևնույն ժամանակ ես ևս ամեն ինչ արեցի, որպեսզի նա իրեն անհարմար զգա կորտում»,- ասել է Ջոկովիչը Eurosport-ի եթերում:

Читайте на 123ru.net