World News in Armenian

Անապայում լճում երեք հայ է խեղդվել հիդրոցիկլից ընկնելու հետևանքով (տեսանյութ)

ՌԴ Անապա քաղաքում հայերի մասնակցությամբ ողբերգական միջադեպ է տեղի ունեցել։ Անապայի գինեգործարաններից մեկի տարածքում գտնվող լճում երեք տղամարդ է խեղդվել։

Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, ենթադրվում է, որ տղամարդիկ ընկել են հիդրոցիկլից ու խեղդվել։ Տվյալ տարածքն ապահով չէ լողալու համար։

Ըստ The Voice Mag պարբերականի՝ զոհերից երկուսը՝ 36-ամյա Կարենը և 31-ամյա Վիգենը, եղբայրներ են, իսկ 20-ամյա Կարենը՝ նրանց եղբորորդին։ Նշվում է, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել նրանց հարազատվերի ու ընտանիքի անդամների աչքի առաջ։

Հրապարակված տեսանյութում երևում է, որ հիդրոցիկլը կտրուկ պտտվում է, ինչի հետևանքով դրա վրա գտնվող տղամարդիկ հայտնվում են ջրում։ Պարզվել է, որ 20-ամյա երիտասարդը, որը Վրաստանի քաղաքացի էր, լողալ չիմանալու պատճառով սկսել է խեղդվել, իսկ հորեղբայրները փորձել են փրկել նրան, սակայն երեքն էլ մահացել են։

Զոհերի դիերը հայտնաբերել են լույս երկուշաբթի գիշերը։

Միջադեպի տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում։

Читайте на 123ru.net