World News in Armenian

Արմավիրի մարզում բախվել են «Լադա»-ն ու «Lexus»-ը. վերջինը հայտնվել է դաշտում

Այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի «M-5» 26 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 23-ամյա Կարեն Մուշեղյանի վարած «Լադա» մակնիշի և 36-ամյա Վահե Սողոմոնյանի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Lexus»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, իսկ մեկ մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վիրավորի ինքնությունը։

Читайте на 123ru.net