World News in Armenian

ՕԽ-2024․ եգիպտոսցի մարզուհին հղիության 7-րդ ամսում հաղթել է մրցակցին (տեսանյութ)

Եգիպտոսցի սուսերամարտիկ Նադա Հաֆեսը հղիության 7-րդ ամսում մասնակցել է 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերին: Այս մասին մարզիկը խոսել է սոցցանցերում։

«Մենք իրականում երեք հոգով էինք հարթակում: Դա ես էի, իմ մրցակիցը և իմ դեռ չծնված երեխան: Ես ու երեխաս շատ դժվարություններ ունեինք՝ թե՛ ֆիզիկական, թե՛ էմոցիոնալ: Բախտս բերել է, որ անվերապահորեն ունեմ ամուսնուս և ընտանիքիս աջակցությունը»,- գրել է մարզիկը սոցցանցերում։

26-ամյա մարզուհուն հաջողվել է 1/16-րդ փուլում հաղթել ամերիկացի մցակցին՝ Էլիզաբեթ Տարտակովսկին՝ 15:13 հաշվով։ Սակայն 1/8-րդ եզրափակիչում Հաֆեսը 7։15 հաշվով պարտվել է հարավկորեացի մրցակցին՝ Չունգ Հայունգին։

Читайте на 123ru.net